BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նիկոլ Փաշինյան. Մարտի 1-ի ամենակարևոր արձանագրումը` ժողովուրդը կամք ունի իր իրավունքների և իշխանության համար պայքարելու

Նիկոլ Փաշինյան. Մարտի 1-ի ամենակարևոր արձանագրումը` ժողովուրդը կամք ունի իր իրավունքների և իշխանության համար պայքարելու
01.03.2017 | 20:52

«Մարտի 1-ի ամենակարևոր արձանագրումը հետևյալն է, որ Հայաստանի ժողովուրդը կամք ունի իր իրավունքների և իր իշխանության համար պայքարելու»,- Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ թեև դեպքից 9 տարի է անցել ու սպանությունները բացահայտված չեն, տեղի ունեցածի մեղավորները երկուսն են։ «Տեղի ունեցածի մեղավորները երկուսն են՝ 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը և վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, իսկ կոնկրետ իրականացնողները չեն բացահայտվել, կարծում եմ, այն պատճառով, որ նրանց բացահայտումը շղթայաբար, դեյուրե պրոցեսը կհասցնի իմ նշած անձանց»,- հայտարարեց Փաշինյանը։ Նույնիսկ ամենավատ մղձավանջում, ըստ պատգամավորի, դժվար է հավատալ, որ իշխանությունը մայրաքաղաքի կենտրոնում սեփական ժողովրդի դեմ կօգտագործի մարտական փամփուշտներ և մարտական զենք, բայց դա տեղի ունեցավ։ «Այն ժամանակ, այնուամենայնիվ, ինչքան էլ վատ մտածես էդպիսի քայլ անելու համար, լրիվ ուրիշ վիճակ էր հարկավոր, և պետք էր ուղղակի մարտական զենքի գործադրումը բացառել սեփական ժողովրդի նկատմամբ»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով. «Առավոտյան Ազատության հրապարակի իբր խուզարկությունը՝ որ իբր մարտական զենքեր են գտել և այլն, հետագա քննությունը ցույց տվեց՝ ընդդիմության տիրապետության տակ գտնվող, որ Ազատության հրապարակում և ցուցարարների մոտ ոչ մի զենք չի եղել, և մինչև օրվա վերջ էլ այդպիսի որևէ հիմնավորում չտրվեց։ Չնայած, հիշո՞ւմ եք, հենց հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ «ամեն ինչ նկարահանված է, ցույց կտանք»։ Ես համոզված եմ, որ ամեն ինչ նկարահանված է, բայց այդ նկարահանումները մենք մինչև հիմա չենք տեսել, կարծում եմ, որ դա գործի շատ կարևոր մասն է»։

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ